Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգի միջազգային տոներից է Ծովի համաշխարհային օրը: Այդ օրը նշվում է սկսած 1978թ.-ից: Նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի վնաս է հասցնում ծովերին և օվկիանոսներին ձկան որսը, ջրավազանների աղտոտումը և գլոբալ տաքացումը:
Երկու ամենակարևոր խնդիրներն են` ծովի անվտանգությունը բարելավելը և ծովի աղտոտումը կանխարգելելը, մասնավորապես` նավթով:
ՄԱԿ-ի տվյալներով վերջին 100 տարիների ընթացքում թյունոս (тунец), բրաձուկ (треска), մարլին ձկնատեսակների որսը կազմել է 90%:
Տարեկան շուրջ 21 մլն բարելլ նավթ է թափվում ծովեր և օվկիանոսներ:
Ջրավազաններ թափվող սինթետիկ մնացորդները տարեկան հազարավոր ծովային կաթնասունների մահվան պատճառ են դառնում:
Իսկ գլոբալ տաքացման հետևանքով 10-25 սմ-ով բարձրացել է խոշոր ջրավազանների ջրի մակարդակը: