Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8­-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23­-24­ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25­-26-­ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27­-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` քամին հարավ­արևմտյան է՝ 2­7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-­25­-ը աստիճանաբար կբարձրանա 8­-10 աստիճանով: Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22­-ի գիշերը օդում հնարավոր է 0...­3 աստիճան, գետնի մակերևույթին‵ ­3...­5 աստիճան ցուրտ:

Նույն շարքից