Հասարակություն 

Google-ը ցանկանում է ընդլայնել իր լիազորությունները

Google-ի իրավական ստորաբաժանման ղեկավար Դավիթ Դրամմոնդը  նամակ է ուղարկել ամերիկայի գլխավոր դատախազ Էրիկ Խոլդերին, և ՀՖԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերին–ին՝  խնդրանքով, որպեսզի Google-ին լիազորություններ տրամադրվեն հատուկ ծառայությունների հարցումներով վիճակագրական տվյալներ հավաքագրելու և հրապարակելու համար, ներառյալ այն տվյալները, որոնց վրա տարածվում է օտարերկրյա հետախուզությունների գործունեության նկատմամբ հսկողության մասին օրենքը:

 

Google-ը հույս ունի, որ իշխանությունները թույլ կտան հրապարակել այն թվերը, որոնք վերաբերում են քննիչներին հետաքրքրող դիմումների ու անձանց քանակին: Առայժմ մինչև հարցի լուծումը Google-ը գտնվում է երկընտրանքի մեջ.  չի կարող մերժել իր օգտատերերի խնդրանքները՝ տվյալները հրապարակելու մասին, բայց նաև չի կարող օգտատերերի հարցումները բավարարել:

 

Եթե պետությունը բավարարի Goodle-ի խնդրանքը, ապա վերոհիշյալ ինֆորմացիայի հրապարակումը հնարավորություն կտա համալրելու այն տվյալների ցուցակը, որոնք ներառված են «Թափանցիկության մասին հաշվետվության» մեջ : Դրանք կառավարական գործակալությունների և դատարանների այն հարցումներն են, որոնք վերաբերում են Google-ի արտադրանքից օգտվողների անձնական տվյալներին և հարցումների  հեղինակային իրավունքների պոտենցիալ խախտողներին:   

Նույն շարքից