Բրոդսկուն պատկանող ուկրաինական «Օբոզրիվատել» կայքում լույս է տեսել ընդարձակ հոդված՝ «Ինչպես է ԱՄՆ-ը զինում բոլորին, բացի Ուկրաինայից» վերնագրով:
Հոդվածում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է ԱՄՆ-ը զենք մատակարարում մի շարք երկրների, իսկ հավատարիմ ու ամեն ինչում արեւմուտքին հաճոյացող Ուկրաինային անտեսում է:
Համեմատության կարգով նշենք, որ օրինակ՝ Իրաքը վերջին 2 տարում ԱՄՆ-ից ստացել է 8 հազար զրահամեքենա, որոնցից 1,5 հազարն՝ անվճար, 1500 AGM-14 Hellfire տեսակի հրթիռ, 140 M1A1M տանկ, 36 F-16IQ հարվածային ինքնաթիռ եւայլն:
Հունաստանը ԱՄՆ-ից ստացել է 300 Մ-113 տեսակի զրահամեքենա, 40 զենիթահրթիռային կայան, 10 ուղղաթիռ. 10 անօդաչու սարք:
Իսկ բոլորովին վերջերս Միացյալ նահանգները Էստոնիային է տրամադրել հակատանկային FGM-148 հրթիռային համակարգեր:
Եվ այս ֆոնին ԱՄՆ-ն անտեսում է ամենահավատարիմ ու ստրկական ստորաքարշությամբ աչքի ընկնող իր ուկրաիացի ազգայնական որբուկներին:
Հարց է առաջանում, ինչու՞…
Սակայն, պատասխանն առավել քան ակնհայտ է:
Նախ, ԱՄՆ կողմից Ուկրաինային հատկացվող զենքն անմիջապես վաճառվում է Սիրիայի ահաբեկիչներին կամ Լիբիայի ապստամբներին:
Երկրորդ. ԱՄՆ կողմից Կիեւյան խունտային տրամադրվող զենքը դառնում է ռազմավար ու հայտնվում Դոնբասի աշխարհազորայինների ձեռքում:
Եվ երրորդ, ինչքան էլ ուկրաինական բանակին զենք մատակարարվի, վերջինս իր բարոյալքվածության պատճառով չի կարողանալու այն նպատակայնորեն օգտագործել:
Բոլորին է հայտնի, որ ամերիկացիները շատ լավ գիտեն փող հաշվել, ու չտեսնելով արդյունք՝ հրաժարվում են ներդրումներ կատարել ձախողված նախագծերում: Օժանդակությունը Կիեւյան խունտային առանց այդ էլ ծանր նստեց Վաշինգտոնի վրա, ուստի, բացակայում է շարունակելու անհրաժեշտությունը:
Եվ այժմ արեւմուտքը ձգտում է Ուկրաինային հետ վերադարձնել Ռուսաստանին: Փոխարենը Պուտինը պահանջում է չեղարկել պատժամիջոցներն ու նյութական փոխհատուցում տրամադրել:Նման իրավիճակում պարզ է դառնում, որ Ուկրաինան միայնակ է մնում իր իսկ ստեղծած խնդիրների հետ:
Ստրուկներ ու դավաճաններ, ավաղ, ոչ ոքի անհրաժեշտ չեն…