Հասարակություն 

Բրյուսելում գտնվող Եվրահանձնաժողովի շենքում տարհանում է իրականացվում

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում տարհանում է իրականացվում այն շենքում, որտեղ գտնվում է Եվրոպական հանձնաժողովը։ Այդ մասին հայտնում է Belga գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակիցներին։

Այսօր վաղ առավոտյան Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին կոչ է արել մնալ շենքում։ Նրանք սկսել են շենքը լքել տեղական ժամանակով ժամը 15.00-ին։ Բրյուսելում այսօր իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է 34-ի։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում դուրս չգալ տներից։

Նույն շարքից