Ինչպես հաղորդում է Սուրբ աթոռի մամլո ծառայությունը, Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինը Հռոմի պապի անունից ֆրանսալեզու հեռագիր է հղել Մեխելենի և Բրյուսելի արքեպիսկոպոս և Բելգիայի գահերեց արքեպիսկոպոս Ժոսեֆ դե Կեսելին:
Հեռագրում նշված է, որ Ֆրանցիսկոս պապը միանում է բրյուսելյան ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատների աղոթքներին և իր մեծ ցավակցությունն է հայտնում նրանց:
Նաև պապը հայտարարում է, որ դատապարտում է մարդկանց այսքան ցավ բերած բռնությունը, և խաղաղություն է խնդրում Աստծուց: