Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ին 28-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ին, հոկտեմբերի 1-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 29-ին 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 27-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, սեպտեմբերի 28-ին` +28, սեպտեմբերի 29-ին` +24, սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կգրանցվի +22 աստիճան: