Հասարակություն 

Ամերիկացին վիճակախաղով շահել է 228 մլն դոլլար

ԱՄՆ-ում տեխնիկ Վին Նգուենը վիճակախաղով շահել է մոտ 228 մլն դոլար՝ հայտնում է Associated Press-ը:

Նա շահող տոմսը գնել էր Կալիֆոռնիա նահանգի Սան Մատեո քաղաքի խանութից: Նշվում է, որ խանութը նույնպես 1 մլն դոլար կստանա մրցանակային տոմսի վաճառքից:

Նգուենի խոսքով՝ ինքը գնել է 15 տոմս՝ թվերն ընտրելով գուշակությամբ:

«Հիմա ես պարզապես ցանկանում եմ մնալ սովորական մարդ»,- հայտարարել է երջանիկ տղամարդը:

Նգուենը ցանկացել է իր գումարը ստանալ 30 տարվա ընթացքում, ոչ թե միանգամից:

Նույն շարքից