Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում սակրավորները ևս մեկ տեղադրված պայթուցիկ սարք են պայթեցրել, իսկ մեկ այլ սարք՝ վնասազերծել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: