Հասարակություն 

Ադրբեջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի հյուսիսում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ըստ աղբյուրի` ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06.38-ին (տեղական ժամանակով` 05.38 -ին): Երկրաշարժի օջախն ընկած է եղել 41 կմ խորությունում` գետնի տակ: Զոհերի, տուժածների եւ նյութական վնասի մասին չի հաղորդվում:

Էպիկենտրոնը գտնվել է ռուսական Կուրուշ գյուղից  22 կմ հեռավորության վրա:

Նույն շարքից