IT Հասարակություն Տնտեսություն 

2015 թվականին ՀՀ-ում գերարագ ինտերնետի բաժանորդների թիվը հասել է 2 միլիոնի

analitik.am

2015 թվականին Հայաստանում ինտերնետի բաժանորդների թիվը (այդ թվում՝ 3G-ի) շուրջ 2 մլն է եղել: Այս մասին նշված է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա հետազոտության մեջ, որը հրապարակել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF):

Անցյալ տարեվերջի տվյալներով, 3G ցանցը ծածկել է հանրապետության տարածքի 98%-ը: ADSL-ինտերնետի օգտատերերի թիվը 148 հազար է կազմել (այսինքն՝ շուրջ 2 հազարով նվազել է: Մյուս կողմից, մինչեւ տուն հասնող օպտիկական ինտերնետից (FTTB) արդեն օգտվում է 91 հազար բաժանորդ:

Ամեն դեպքում, FTTB ցանցն առայժմ սահմանափակվում է հիմնականում Երեւանով եւ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Աբովյանով: Փոխարենը ADSL կապը հասանելի է մարզելի մեծ մասում: Բացառություն են 150 գյուղեր, որտեղ լարային հեռախոսացանց չկա: Ներկայում այդ գյուղերում գործում է CDMA ստանդարտով հեռախոսակապը, սակայն մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) պատրաստվում է այն փոխարինել գերարագ ինտերնետով:

Նույն շարքից