Հասարակություն 

Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Մալիբուում: Մեքենայում գտնվել են նրա 2 երեխաները, ինչպես նաև նրա ընկերուհին` դերասանուհի Լիա Ռեմինին, գրում է Лента-ն:
 

«Կանգնած էինք կարմի լույսի տակ, և հանկարծ ինչ-որ հարբած հիմար ետևից հարվածեց իմ նոր մեքենային: Բարեբախտաբար, մեզ հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է Լոպեսը Instagram-ում:

ԶԼՄ-ների տեղեկություններով, վթարի մեղավորը փախել է դեպքի վայրից: Ավելի ուշ իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել նրան և ձերբակալել:

Նույն շարքից