Բիզնես Իրավական Հասարակություն Տնտեսություն 

Եթե չեք օգտվել Ձեր ամենամյա արձակուրդից

analitik.am

Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

Սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` ստորև սահմանված կարգին համապատասխան:

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից