Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է` «Բորուսիա»-ն կարող է վերագտնել իր խաղը:
«Այժմ մեզմիայն հաղթանակներ են պետք: Թիմը ցույց կտա իր խաղային որակները, և մենք միասին կհաղթահարենք այս իրավիճակը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի հերթական տուրում պարտվեց ռուրյան դերբիում: «Բորուսիա»-ն 1-2 հաշվով զիջեց «Շալկե 04»-ին: Այժմ «Բորուսիա»-ն 6 տուրից հետո ունի 7 միավոր: Երկրի գործող չեմպիոնն ունի 14 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: