Քաղաքական Միջազգային 

Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը հաղթել են Արիզոնայում

Vedomosti.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը Արիզոնա նահանգում կայացած նախնական ընտրություններում հաղթել է հիմնական մրցակցին՝ սենատոր Բեռնի Սանդերսին։

Հայտնի է, որ Հիլարի Քլինթոնը ստացել է 61.5, իսկ Սանդերսը՝ 36.1 տոկոս ձայն։

Արիզոնայում հանրապետականների շարքում առաջատարը Դոնալդ Թրամփն է։

Թրամփի օգտին քվեարկել է ընտրողների 45.4 տոկոսը:

Նույն շարքից