Forbes.ru կայքի փոխանցմամբ՝ Կիևը պատրաստ է փոխանակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինայում պահվող երկու ռուս զինծառայողների հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում։
Հայտնի է, որ ռուս զինծառայողները ձերբակալվել են Ուկրաինայի տարածքում՝ երկրի հանդեպ զինված ագրեսիային մասնակցություն ունենալու համար։