Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ-ը հատուկ խուզարկուներ է ուղարկում Բրյուսել

Նյու Յորքի ՀԴԲ-ն և ոստիկանությունն իրենց ներկայացուցիչներին ուղարկում են Բրյուսել Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի բացահայտման գործին մասնակցելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Նյու Յորքի ոստիկանապետի տեղակալ Ջոն Միլլերը՝ հույս հայտնելով, որ ամերիկացի ոստիկաններն ու խուզարկուները Բրյուսելում կլինեն արդեն չորեքշաբթի օրն առավոտյան: Ամերիկացին որոշումը հիմնավորել է դրանով, որ Եվրոպայի սրտում կատարված ահաբեկչությունների շարքից տուշողների մեջ ամերիկացիներ կան: Մասնավորապես նշվում է, որ նրանց թիվը հասնում է 9-ի:

Նույն շարքից