Միջազգային Հասարակություն 

14 ու 15-ամյա աղջիկները ծեծել են իրենց դասընկերուհուն, նկարահանելը ամբողջը և տարածել համացանցում

LifeNews-ի տեղեկություններով, ծեծկռտուքը հրահրել են 14-ամյա Յանա Պ.-ն և 15-ամյա Նատալյա Կ.-ն, իսկ տուժողը Պենզայի 14-ամյա բնակչուհի Յուլյա Բ.-ն է: Այս մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել են իրավապահ մարմինների սեփական աղբյուրները: Հայտնում են նաև, որ ծեծկռտուքը հրահրած աղջիկները ոչ մեկ անգամ են աչքի ընկել վատ պահվածքով: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի կեսերին Պենզա քաղաքում: Երիտասարդ աղջիկները դաժան ծեծի էին ենթարկել իրենց դասընկերուհուն, այդ ամենը նկարահանել և տեղադրել համացանցում:

Նույն շարքից