Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:
Եվս 24 մարդ օրհասական վիճակում Է: Բացի այդ, տեղական իշխանությունների տվյալներով՝ 63 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Հրաբխի ժայթքումը (բարձրությունը 3067 մետր) Ճապոնիայի Նագանո եւ Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա:
Փրկարար գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի եւ հրշեջ պահապանության ստորաբաժանումների 550 աշխատակիցներ եւ փրկարարներ:
Սակայն, ինչպես եւ սեպտեմբերի 28-ին, փրկարարական աշխատանքները սեպտեմբերի 29-ի երեկոյան դադարեցվել են օդում թունավոր գազերի կուտակման խտության մեծանալու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: