ԱՄՆ Դենվեր քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատակիցները տարհանել են շինության մի մասում գտնվող մարդկանց: Հայտնում են, որ դա տեղի է ունեցել օդանավակայանի այդ հատվածում կասկածելի պայուսակ հայտնաբերվելուց հետո: Չնայած այն բանին, որ օդանավակայանը շարունակել է ինքնաթիռներ ճանապաչհել և ընդունել, ուղրորներին զգուշացրել են, որ հնարավոր է լինեն որոշ ժամային խնդիրներ:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բրյուսելում երեկ տեղի ունեցած պայթյուններից հետո Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում անվտանգության լրացուիցչ միջոցառումներ են ձեռնարկվել:
Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի սրտում տեղի ունեցած պայթյունների արդյունքում վերջին տվյալներով կա 34 զոհ և ավելի քան 230 վիրավոր