Հասարակություն 

Ալավերդիի հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել

Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, մահացել է  1-ամյա Դավիթ Գասպարյանը: Այս մասին հայտնում է  հիվանդանոցի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

 

Նա նշեց, որ հենց երեխային տեղափոխել են իրենց մոտ, ուղիղ 1-1,5 ժամ բժիշկները բոլոր անհրաժեշտ միջոցառումներն են ձեռնարկել, սակայն չեն կարողացել փրկել: Տնօրենի փոխանցմամբ՝ խնդիրն այն էր, որ երեխային անփույթ էին կերակրել: Մասնավորապես, դիահերձումից հետո նրա կոկորդից, բերանի խոռոչից սննդային լուրջ մնացորդներ, պանրի կտորներ են հանել, այդ պատճառով էլ երեխան շնչահեղձ է եղել: «Սննդային լուրջ մնացորդներ կային, շնչափողը խցանված էր. բոլոր անհրաժեշտ մասնագետները տեղում էին եւ ամեն ինչ արել են, բայց երեխայի սիրտը կանգնել է: Դիահերձումից հետո թոքերում ինչ եղել է, հանել ու ներկայացրել են նաեւ ծնողներին»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

 

Նա նշեց, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում, հիվանդանոցում հարցաքննություններ արվել է:



Սկզբնաղբյուրը՝ news.am

Նույն շարքից