Հասարակություն 

Այրվում է պահեստավորված հին, չոր հացը. News.am

Երևանի Շենգավիթ համայնքում՝ Գետառի 4 հասցեում գտնվող հացի մեծ փռում («Սեն» հյուրանոցի մոտակայքում) այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում ծուխ է նկատվել:


Այրվում է պահեստավորված հին, չոր հացը։

 

Դեպքի վայր  է ժամանել փրկարարական 3 հրշեջ մեքենա, նրանց առայժմ չի հաջողվում մարել ծխի օջախը:

 

Հացի փռի հարեւանությամբ գտնվող տան բնակիչներն անհագստացած են, որ հրդեհ բռնկվելու դեպքում, կհրդեհվի նաեւ իրենց տունը։



Սկզբնաղբյուրը՝ news.am

Նույն շարքից