Հասարակություն 

Համացանցում է հայտնվել բրիտանացի լրագրողի նոր ուղերձը

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները Համացանցում զետեղել են բրիտանացի լրագրողի նոր ուղերձը, տեղեկացնում է  NBC-ին:

 

Սա ԻՊ-ի գերության մեջ հայտնված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի երրորդ ուղերձն է: Դրանում նա քննադատում է Սիրիայում խմբավորման զինյալների ոչնչացման՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պլանը, ինչպես նաեւ ծաղրի է ենթարկում իրաքյան բանակի մարտունակությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, որոնք աջակցում են Սիրիայի ազատ բանակին, կոռումպացված են եւ անարդյունավետ:

 

Ավելի վաղ ԻՊ-ի զինյալները երեք տեսագրություն են զետեղել Համացանցում: Դրանցում ներկայացված է երեք պատանդների՝ երկու ամերիկացիների եւ մեկ բրիտանացու մահապատիժը:

 

Ներկայում արեւմտյան եւ արաբական պետությունների կոալիցիան ավիահարվածներ Է հասցնում ԻՊ-ի զինյալներին: Կոալիցիայում ընդգրկված են կամ պլանավորում են մոտ ժամանակներս դրան միանալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Դանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հորդանանը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները, Քատարը, Սաուդյան Արաբիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից