Հասարակություն Ֆեյսբուք 

Սուրբ Զատիկի բաղադրատոմսեր. շոկոլադե ձվիկներ

Բաղադրիչներ

  • ինվերտային օշարակ - 170 գր
  • կարագ - 58 գր
  • շաքարի փոշի - 375 գր
  • վանիլին - 1 թ/գդ
  • աղ - 1/4 թ/գդ
  • սննդի գունանյութ - 2-3 կաթիլ (դեղին)
  • շոկոլադ կաթնային

Պատրաստման եղանակ

  1. Որպեսզի շոկոլադե ձվիկները բնական ձվերին առավելագույնս նման լինեն, մեզ ձվաձև ձևամաններ են անհրաժեշտ։ Եթե այդպիսի ձևաման չունենք կարող ենք ձվի ներքին մասը ձևավորել և ընկղմել հալեցված շոկոլադի մեջ։
    20
  2. Պատրաստում ենք միջուկը.
    Ինվերտային օշարակը, աղը, կարագն ու վանիլինը միասին հարում ենք։
    21
  3. Ստացված զանգվածի մեջ ենք մաղում շաքարի փոշին և լավ խառնում ենք մինչև այն լուծվի։ Այս միջուկով պատրաստելու ենք դեղնուցներն ու սպիտակուցները։
    Զանգվածի մոտ 1/3 մասը առանձնացնում ենք և մեջը մի քիչ դեղին գունանյութ ենք խառնում։ Սպիտակ և դեղին միջուկներով ամանները տեղափոխում ենք սառնարանը։
    22
  4. Դեղին զանգվածից ոչ մեծ գնդիկներ ենք ձևավորում (դեղնուցները) և շարում ենք յուղաթղթապատ ամանի մեջ։ Դեղնուցները տեղափոխում ենք սառնարանը կամ անգամ սառցարանը։
    23
  5. Դեղնուցները պնդանալուց հետո կարող ենք սպիտակուցների մեջ փաթաթել։ Սպիտակ միջուկից ոչ մեծ կլոր բլիթներ ենք ձևավորում, մեջտեղի հատվածում դնում ենք դեղնուցենրը և սպիտակուցների եզրերը միացնում ենք իրար։
    24
  6. Ձևավորում ենք կեղևը.
    Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։ Այնուհետև շոկոլադը լցնում ենք ձվիկներով ձևամանների մեջ և հավասարապես տարածում ենք այն։
    25
  7. Ավելորդ հատվածները հետ ենք լցնում ամանի մեջ։ Երբ շոկոլադը ձևամանների մեջ սառչի ձևամաններից կհանենք քաղցր ձվիկները կդնենք մեջը:
    26
  8. Ձվի կեղևի կեսերը հալեցված շոկոլադով կմիացնենք իրար։
    27
  9. Ձվերը դնում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք և ավելորդը մասերը կտրում ենք։
    28
  10. Այլընտրանքային միջոց: Եթե ձևամաններ չունենք, խնդիր չէ։ Սառեցրած ձվիկները հագցնում ենք փայտիկների վրա, ընկղմում ենք հալեցրած շոկոլադի մեջ:
    29
  11. Թողնում ենք շոկոլադը սառչի և մատուցում ենք:
    30
  12. Այսպիսով ստանում ենք իսկական շոկոլադե ձվիկներ`«քինդեր», բայց ավելի համեղ, քանզի այն մեր ձեռքերով ենք պատրաստել։ Ահա այսպիսի համեղ Զատիկի բաղադրատոմսեր:

Նույն շարքից