Երկրորդ աշխարհամարտի ավարտին աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ուներ 2 չինական հանրապետություն: 1946-1949թթ. Չինաստանում ժողովրդական ազատագրական պայքար էր մղվում, ըստ էության` քաղաքացիական պատերազմ:
Շուտով երկու կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, սակայն այն շատ կարճ ժամանակ մնաց ուժի մեջ:
Շուտով պայքարը վերսկսվեց, և Չինաստանի մեծ մասը` ընդհուպ մինչև Տիբեթի սահմանները, անցավ կողմերից մեկի տիրապետության տակ:
1949թ.-ի սեպտեմբերի 30-ին Չինաստանում ստեղծվեց Կենտրոնական ժողովրդական կառավարություն, իսկ հոկտեմբերի 1-ը Չինական Ժողովրդական Հանրապետությունում պաշտոնապես հռչակվեց ազգային տոն: