Հասարակություն 

Տարեցների միջազգային օր

Հոկտեմբերի 1-ը` որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա՝ ողջ աշխարհում:
 

Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

Այսօր` Տարեց մարդկանց միջազգային օրը, ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ:
 
Հատկապես մեր ուշադիր վերաբերմունքի և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները: Ոչ միայն պետության, այլ նաև յուրաքանչյուրիս պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ: 
 
Կա մի շատ լավ ժողովրդական ասացվածք` «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:

Նույն շարքից