Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզի օդանավակայանից այսօր առանց պատճառները բացատրելու սկսել են տարհանել ուղևորներին, հայտնում է France 3 հեռուստաալիքը:
Օդանավակայանի ներսում գտնվող մարդկանց բարձրախոսով խնդրել են լքել օդանավակայանի շինությունը: Ներկայում դեռ չեն նշվում տարհանման պատճառները:
Մեկլ այլ աղբյուրի համաձայն՝ օդանավակայանից մարդկանց տարհանումն սկսվել է կասկածելի փաթեթի պատճառով:Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


