Հասարակություն 

1969 թ. այս օրը բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, այն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ

Մի քանի նոր կայարանների բացումից հետո Պեկինի մետրոպոլիտենը դարձել է ամենամեծն աշխարհում: Դրա ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 442 կմ:


Մինչ վերջերս Պեկինի մետրոն ընդամենը չորրորդն էր` զիջելով Լոնդոնի (402 կմ), Սեուլի (406 կմ) և Շանհայի (425 կմ) մետրոներին: Ներկայումս վարկանիշը գլխավորում են երկու չինական մետրոներ:


2000-ականներին Պեկինի մետրոպոլիտենը կտրուկ աճել է: Դրա 13-րդ եւ 16-րդ գծերը կառուցվել են 21-րդ դարում:


Մինչև 2015 թվականը մետրոյի գծերի թիվը կհասնի 19-ի, իսկ ընդհանուր երկարությունը` 561 կմ-ի, իսկ մինչև 2020 թվականը Չինաստանի մայրաքաղաքի երկաթուղային գծի երկարությունը կհասնի 1000 կմ-ի:


Պեկինի մետրոպոլիտենը մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

Նույն շարքից