Հասարակություն 

Մոսկվա-Գրոզնի չվերթի ժամանակ ուղևորը փորձել է ինքնասպան լինել

Մոսկվա–Գրոզնի չվերթի օդանավում ուղեւորներից մեկը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է Lifenews-ը: Երիտասարդ տղամարդը գրպանից սուր իր էր հանել և դրանով հարվածել իր վզին:

Բարեբախտաբար, բորտուղեկցորդին հաջողվել է հանգստացնել ուղեւորին և առաջին օգնություն ցուցաբերել՝ կանգնեցնելով ուժեղ արյունահոսությունը:

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարվել: Թռիչքուղու վրա օդանավը դիմավորել են շտապ օգնության աշխատակիցները և հերթապահ ոստիկանները:

Նույն շարքից