Լոնդոնում ուղևորներին դուրս են բերում Քինգ-Քրոս կայարանից: Պատճառը հանդիսացել է անվտանգության ազդանշանը: Հաղորդվում է, որ դեռևս անհանգստանալու կարիք չկա:
Բրիտանական Daily Mirror պարբերականի փոխանցմամբ՝ աշխատակիցները և ուղևորները անհանգստության ալիք են բարձրացրել, անվտանգության ազդանշանը կապելով երեկվա բրյուսելյան ահաբեկչության հետ, սակայն քաղաքի իշխանությունները հայտնել են, որ անհանգստանալու առիթ չկա: Ազդանշանը ոչ թե ահաբեկչության՝ այլ հրդեհի նշան է եղել: