Հասարակություն 

Սաստիկ բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Նույն շարքից