Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վերքեր են ստացել Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ: Այդ մասին հայտնել Է բյուջեի եւ կադրերի հարցերով եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւան:
«Մեր երեք գործընկերները գտնվում են Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով բազմաթիվ վիրավորների թվում:
Մենք մեր համերաշխություն ենք հայտնում նրանց ու բոլոր տուժածներին եւ զոհվածների մերձավորներին»,-հայտնել Է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողություններից հետո առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի աշխատակիցների երրորդ մասը տանը կաշխատեն: