Հասարակություն 

Գիշերային երկնքի խոշորագույն «արգելոց» Մեծ Բրիտանիայում

analitik.am

Այն գոտիները, որոնցում մութ և աստղազարդ երկինքը ներկայանում է իր ողջ գեղեցկությամբ, ստանում են հատուկ պաշտպանության կարգավիճակ: Եվրոպայում ամենամեծ նման հատվածը (1.5 հազար ք/կմ) Անգլիայի հյուսիսում գտնվող տարածքն է:

Լույսի աղտոտման դեմ համաշխարհային մասշտաբով այսօր պայքարում է Մութ երկնքի միջազգային ասոցիացիան, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կազմակերպության մասնագետները որոշել են Նորթումբերլենդ կոմսության անտառային գոտու տարածքում ստեղծել «աստղերի արգելոց»:

Իշխանությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, գործարարների և բնապահպանների միջև համաձայնության հասնելու համար պահանջվել է 2 տարի: Արդյունքում գիտնականները հասել են այդ տարածքում լուսային հոսքերի առավելագույն նվազեցման:

Նույն շարքից