«Դա մեզ համար առիթ է փախչելու ամենօրյա ձանձրույթից, հոգեպես հարստանալու, նոր տպավորություններ ստանալու, զգալու տիեզերքի բազմազանությունը: Երևի մեզ նմանները շատ են»,-գրում է լրատվամիջոցը:
Ճամփորդելն ամենթանկ հաճույքը չէ, բայց ցանկացած այցելության դեպքում կարելի է տնտեսելու ուղիներ գտնել: Խմբագրությունը պատրաստել է ոչ թանկ 10 երկրների ցանկը:
Ներկայացնելով Հայաստանը, լրատվամիջոցը գրում է.
«Աշխարհի ամենահին պետություններից մեկը, որն ունի տպավորիչ մշակութային ու ճարտարապետական հուշարձաններ: Այստեղ կան մի քանի վայրեր, որոնք պարտադիր են այցելության համար՝ Երևան, Սևանա լիճ, Վանաձոր, Լոռու ձոր, Խոր Վիրապ վանական համալիր, Տաթևի վանք, Որոտան գետի դաշտավայր: Սովորական սրճարանում մեկ հոգու համար հագեցնող ճաշն արժե 480 ռուբլի (մոտ 3400 դրամ) Ռեստորանում երկու հոգու համար հաշիվը, ներառյալ գինին, կկազմի 1700 ռուբլի (մոտ 12 հազար դրամ): Կարելի է գտնել նաև օրական 3 հազար ռուբլիով՝ 21 հազար դրամ, հյուրանոց երկու հոգու համար»:
Տասնյակում ընդգրկված են նաև Վրաստանը, Բուլղարիան, Հնդկաստանը, Հունգարիան, Կիպրոսը, Թայլանդը, Սոչին ու Աբխազիան: Ամբողջությամբ կարող եք կարդալ և ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում: