«Ժողովուրդ ջան ասեք ձեր բողոքները, ինչու ենք կանգնել: Ես նախ եկել եմ, որ Մանվել Բադեյանի երեսին թքեմ ու ասեմ, որ սա լեզվի սայթաքում չի: Դու ով ես այ տխմար, որ գեներալ մարդն իրա սրտից դուրս եկածն ա ասում է: Էլ չի կարում սուտ ասի ո ասում է եկեք ժողովրդի ուզածն անենք, դու ասում ես` լեզվի սայթաքում է: Տո դու ով ես այ հիմար: Գեներալին հարցրե՞լ ես դու: Բադեյան ես ինչ զիբիլ ես: Էն մարդուն հարցրա տես սրտով ա ասել, թե լեզվի սայթաքում ա եղել: Հելեք ժողովուրդ ջան ասեք, թքեք-մրեք դրանց, մեկ ա դրանք գիտեն թե անձրև ա»,-ասաց կառավարության մոտ ցույց անող առևտրականներից մեկը:
Նա կոչ արեց ժողովրդին մինչև վերջ պայքարել. «Դուք եք ձեր մատի փուշ հանող: Խնդրում եմ ոստիկաններին միանալ մեզ, իսկ ով երկու ոտնանի է, թող գնան իրենց տուն»:
Իսկ մեկ այլ ցուցարար ասաց, որ մենք հայ ենք ու պայքարող ազգ ենք. «Չենք վախենում ոչ մեկից»: