Հասարակություն 

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքին միացել են նաև Սևան քաղաքի առևտրականները

analitik.am

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքին միացել են նաեւ Կոտայքի մարզի Սեւան քաղաքի առեւտրականները, որոնք այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առավոտից փակել են առևտրի կետերը եւ դուրս եկել բողոքի ակցիայի։


«Էս ի՞նչ նոր օրեքներ են հնարել, ես ո՞նց կարող եմ ամեն ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնել, եթե ամեն բան մի տեղից եմ գնում, առանձին անհատներից։ Շատերս պտուղ-բանջարեղենի վաճառքով ենք զբաղվում։ Ապրանքն առնում եմ շուկայից, մի 50 դրամ ավելացրած ծախում իմ խանութում։ Ումի՞ց ֆակտուրա վերցնեմ, որ ցույց տամ»,-ասել է առևտրականներից մեկը: 

Նույն շարքից