Քաղաքական Միջազգային 

Սիրիական ընդդիմությունը հանդես է գալիս Ասադի լիազորությունների սահմանափակման օգտին

Սիրիայի ընդդիմադիր «Մոսկվա-Կահիրե» խումբը հանդես է գալիս Սիրիայի ապագա նախագահի լիազորությունների կրճատման օգտին: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է խմբավորման ղեկավարներից մեկը` Ռանդա Կասիսը:

«Մենք այն բանի կողմն ենք, որ կառավարությունը ունենա իր լիազորությունները, իսկ նախագահը չունենա այնպիսի լիազորություններ ինչպես այժմ Սիրիայում: Դա անտրամաբանական է»,- ասել է Կասիսը:

Միջսիրիական բանակցությունները ամբողջ ձևաչափով կվերսկսվեն Ժնևում մարտի 14-ին: Ժնև են ժամանել Սիրիայի կառավարության ներկայացուցիչները` ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի ղեկավարությամբ, Սիրիայի բանակցությունների շուրջ ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեն` ստեղծված Կահիրեի և Մոսկվայի հանդիպումների արդյունքում, ինչպես նաև Սիրիայի ներքին ընդդիմությունը:

Նույն շարքից