Հասարակություն 

Կրակոցներ Ղափանցյան փողոցում

analitik.am

Երեւանում, Ղափանցյան փողոցում հոկտեմբերի 1-ին կեսօրին վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Դեպքը տեղի է ունեցել նշված փողոցում գտնվող նախկին գլխարկների գործարանի դիմաց:


Մի խումբ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին, քարով հարվածել ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ: Մասնակիցներից մեկը եղել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով, նրան վնասվածքներ են հասցրել կռվի ժամանակ:


Թե կրակոցներն ինչ հետեւանքներ են ունեցել, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Լրատվական ծառայությունից վստահեցրին, որ այն գազային ատրճանակ է եղել, իսկ միջադեպով կատարվում է քննություն:

Նույն շարքից