Իրավական Հասարակություն 

Ամուսնական զույգը 57-ամյա կնոջ տնից մեկ միլիոն դրամ արժողությամբ զարդեղեն են գողացել

analitik.am

67-ամյա Մանյակ Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը եւ հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:

Մեկ միլիոն արժողությամբ ոսկյա զարդերի գողության հետքերով ոստիկանության ծառայողները Գյումրիի Շահումյան փողոցից բերման են ենթարկել ամուսիններ` 51-ամյա Մելիքսեթ Մ.-ին եւ 42-ամյա Գայանե Կ.-ին, որոնց խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է գողացված ոսկյա զարդերից 3 մատանի, 2 խաչ եւ 1 զույգ ականջօղ:

Գայանե Կ.-ն հայտնել է, որ նշված զարդերը որդին` 18-ամյա Հ. Մ.-ն գտել է Լալայան փողոցից:

Կատարվում է քննություն:

 

Նույն շարքից