Ռազմական Հասարակություն 

Սիրիայի ցեղային առաջնորդները միանում են հրադադարի համաձայնությանը

Սիրիայում 51 բնակավայրերի առաջնորդների հետ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքին:

«Հրադադարի նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Համա գավառում երկու բնակավայրերի ավագանու հետ: Բնակավայրերի ընդհանուր թիվը, որոնց առաջնորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, 51 է»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել սույն թվականի փետրվարի 27-ից:

Նույն շարքից