Միջազգային Քաղաքական 

Յունկերը Եվրամիության երկրների հատուկ ծառայություններին կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել ահաբեկչության դեմ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրը Եվրամիության երկրների հատուկ ծառայություններին կոչ է արել ակտիվացնել ահաբեկչության դեմ համագործակցությունը:

Նա կարծում է, որ անհրաժեշտ է արդյունավետ մեխանիզմներ մշակել եվրոպական երկրների գաղտնի ծառայությունների գործողությունները հակաահաբեկչության ոլորտում համակարգելու համար:

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, նա այս հարցում հատկապես կարևորել է Եվրապոլի դերը, նաև տեղեկացրել, որ առաջիկայում Եվրամիության անդամ 28 երկրների ներքին գործերի նախարարների արտահերթ նիստ է նախատեսվում:

Նույն շարքից