Քաղաքական Միջազգային 

Միգրացիոն ճգնաժամը կհաղթահարվի միայն սիրիական պատերազմի ավարտի դեպքում. Գերմանիայի ԱԳՆ

Միգրացիոն հոսքը Եվրոպա կարող է դադարեցնել միայն Սիրիայում պատերազմի ավարտը: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը:

«(Սիրիայում) քաղաքացիական պատերազմի վերջը որոշիչ բանալի է այս միգրացիոն դինամիկան կանգնեցնելու համար: Սա ևս մեկ պատճառ է, որ մենք ինչպես Սիրիայի, այնպես էլ՝ Լիբիայի հարցերում և այլ հարցերում հնարավորինս ավելի սերտ համագործակցենք՝ թշնամանքի վիճակը խաղաղության վիճակի բերելու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Շտայնմայերը կոչ է արել ճնշում գործադրել սիրիական հակամարտության մասնակիցների վրա դրա քաղաքական կարգավորման համար:

Շտայնմայերը նշել է. «Եվրոպայում միգրացիայի խնդիրը մեկ օրում չենք լուծի»:

Նա ընդգծել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցության կարևորությունը:

Շտայնմայերի խոսքով՝ ահաբեկչությունները Բրյուսելում «ևս մեկ ապացույց են, որ միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար, և դրանից պետք է միասին պաշտպանվենք»: Գերմանացի նախարարը դրա հետ կապված՝ նշել է Գերմանիայի և Ռուսաստանի, ԵՄ-ի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն շարքից