Հասարակություն Մամուլի տեսություն 

Սպառնում են ծնողներին. Վարձերդ մուծի’ր, կամ երեխայիդ չենք թողնի մանկապարտեզ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի մանկապարտեզներում հաստատության սաների ծնողներին պահանջ է ներկայացվում, որպեսզի նրանք անպայման վճարեն իրենց գույքահարկը և կոմունալ վարձերը: Սպառնում են հակառակ դեպքում երեխաներին մանկապարտեզ չթողնել:

Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ վարձերի հետ կապված զրույցներ ծնողների հետ ունեցել են: Դա չի բացառել նաև Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան: Բայց նրանք երկուսն էլ միաբերան պնդել են, որ ոչ մեկը չի սպառնում երեխային մանկապարտեզ չընդունել, ու նման իրավիճակում հայտնված երեխա չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից