Հասարակություն 

Վրաստանի պետական սահմանը 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հատել է 4.187.595 մարդ

analitik.am

Վրաստանի պետական սահմանը 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հատել է 4.187.595 մարդ, ինչը 2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, գրում է newsgeorgia.ru-ն։

 

Նրանցից 1.760.748-ը եղել են զբոսաշրջիկներ, դա 10%-ով ավելի է նախորդ տարվանից, հայտնում է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը։

 

Տարանցիկ ճանապարհով հունվարից-սեպտեմբեր Վրաստանում եղել է 827.805 արտասահմանցի, ինչը 8%-ով պակաս է նախորդ տարվանից։

 

ՆԳՆ տվյալներով՝ միայն սեպտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել է 501.761 մարդ, որոնց մեծամասնությունը եղել է Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

 

Դրական միտումներ են պահպանվում նաև ԵՄ-ի երկրների այցելուների դեպքում՝ Լիտվա, Լեհաստան, Լատվիա և Նիդեռլանդներ։ Միջին Ասիայի երկրներից ամենաշատ այցելուները եղել են Ղազախստանից, իսկ Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Բելառուսից։

Նույն շարքից