Հասարակություն Տնտեսություն 

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին նարկոբարոնները մոտ 400 մետր թունել են փորել

Ամերիկացի ոստիկանները ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 380 մետր երկարությամբ թունել են հայտնաբերել, այս մասին հայտնում է NBC News-ն:

Նշվում է, որ ստոևգետնյա ճանապարհը սկզվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կալեքսիկո քաղաքի տներից մեկում և վերջացել է մեքսիկական Մեխիկալիում: Իրավապահների տեղեկություններով, թունելը սկսել է գործել փետրվարի վերջերին:

Ստուգումնհերի արդյունքում հայտնաբերվել է ավելի քան մոտ 612 կգ մարիխուանա, որը գնահատվում է մինչև 6 միլիոն դոլար:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու տղամարդու, սիկ ավելի ուշ՝ նաև երկու կնոջ: Նրանք կալանավորվել են:

Նույն շարքից