Նյու Յորքում իրավապահները ձերբակալել են JetBlue ավիաընկերության բորդուղեկցորդուհիներից մեկն, ով փորձել է 30 կգ կոկաին տեղափոխել:
Ինչպես հայտնում է The Los Angeles Times-ը, Մարշա Գեյ Ռեյնոլդսը ինքնակամ է հանձնվել ոստիկանությանը Ջոն Քենեդու անվան օդանավակայանում:
Պարբեականի տեղեկություններով, մարտի 18-ին, երբ Մարտան պատրաստվել է թռչել Լոս Անջելեսից, նրան խնդրել են լրացուցիչ ստուգում անցնել, այդ ժամանակ վերջինս մի կողմ է նետել ճամպրուկը և փախուստի դիմել:
Ավելի ուշ պարզվել է, որ ճամպրուկի մեջ 31,75 կգ կոկաին կա: Ավիաընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, իսկ բորդուղեկցորդուհուն մեղադրանք է առաջադրվել: