Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

Մեծ Բրիտանիան կարող կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից

Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կարող է հայտնվել ռուսական գազից կախվածության մեջ, նման կարծիք հայտնել է այդ Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Էմբեր Ռադդը:

«Մենք ականատես եղանք այն բանին, թե ինչպես է պուտինյան Ռուսաստանը գազի մատակարարումը օգտագործում որպես արտաքին քաղաքականության գործիք՝ սպառնալով դադաևեցնել մատակարարում կամ բարձրացնել գները»,-հրապարակելով Բրիտանիայի էներգետիկայի նախարարի ելույթի մի մասը՝ գրում են տեղի ԶԼՄ-ները:

«Մենք չպետք է թույլ տանք, որ էներգետիկ անվտանգությունը դառնա շանտաժի առարկա՝ նպատակա ունենալով ծնկի բերել Եվրոպան: Միայն այն դեպքում, եթե մենք աշխատենք Եվրամիության հետ, կկարողանանք խուսափել նման իրականությունից»,-հավելել է նա:

Նույն շարքից