ՀՀ կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված օրենքի նախագծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Որորշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: