Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշման նախագիծը:
Նախագծում նշվում է, որ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար և այլ նպատակներով օգտագործվող ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով:
Նախագծով առաջարկվում է կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:
Որորշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը