Հասարակություն 

ԱՄՆ-ում Էբոլա վարակի երկրորդ դեպքն է գրանցվել

analitik.am

Վաշինգտոնում Էբոլա վարակը կրող երկրորդ կասկածյալն է հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Հիվանդը, ում անունն ու սեռը չի բարձրաձայնվում, Նիգերիա կատարած այցից հետո վերջերս է վերադարձել ԱՄՆ, ով հոսպիտալացվել է Հովարդի համալսարանին կից հիվանդանոցում:

Ավելի վաղ Էբոլայի վարակակիր է հայտնաբերվել ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Լիբերիայից վերադարձող ամերիկացի Էրիկ Դունկանը, ով ներկա պահին գտնվում է Դալլասի հիվանդանոցներից մեկում, որտեղ նվազագույնը 100 մարդ արդեն ստուգում է անցնում:

Նույն շարքից